Բաժիններ՝

Իսրայելն ինտենսիվ հրետակոծում է Լիբանանի տարածքները

Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարձակումներ են իրականացրել Լիբանանի հարավային մի շարք շրջանների վրա։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Հարձակումներ են իրականացվել Նաբի Իսմայիլ շրջանի Բրիտալի լեռների, ինչպես նաև Դեյր Զահրանի և Հումին ալ-Ֆաուկա բնակավայրերի շրջակա տարածքների ուղղությամբ։

«Հեզբոլլահ»-ի հրապարակման համաձայն՝ իսրայելական ուժերը մինչ այժմ իրականացրել են մոտ 25 հարված Լիբանանի տարածքում։

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻԲՊ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի մի քանի շրջաններում գտնվող «Հեզբոլլահ»-ի կառույցներին։

«Հարվածների շրջանակներում ԻՊԲ-ն թիրախավորել է զենքի պահեստներ և զենքի արտադրության վայր, որոնք օգտագործվում էին «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության վերականգնման և ռազմական հզորացման համար։ Բացի այդ, հարվածներ են հասցվել մի քանի արձակման կետերի և հրթիռային կայանքների, ինչպես նաև ռազմական կառույցների», – նշվում է հայտարարության մեջ։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում Իսրայելի կողմից օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը գերազանցել է 5100-ը։ Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 300, վիրավորվել՝ շուրջ 600 Լիբանանի քաղաքացի։

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031