Հայտնի է՝  ինչո՞ւ է ձերբակալվել «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է Վաղարշապատում նոյեմբերի 16-ի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու գործի շրջանակում․ այս մասին տեղեկանում ենք 168.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեի տրամադրած հաղորդագրությունից։

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը: Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը։ Նախօրեին նույն քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ևս 2 անձ, այդ թվում՝ նշված կուսակցության գլխավոր քարտուղարը»,-ասացին կոմիտեից:

Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031