Կանադան Ուկրաինային լրացուցիչ 2,5 միլիարդ դոլարի տնտեսական օգնություն կհատկացնի
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին շաբաթ օրը հայտարարել է Ուկրաինային լրացուցիչ 2,5 միլիարդ դոլարի տնտեսական օգնություն տրամադրելու մասին, հայտնում է Reuters-ը։
Քարնին նշել է, որ այս օգնությունը կօգնի Ուկրաինային բացել Միջազգային արժույթի հիմնադրամից ֆինանսավորումը։ Այս հայտարարությունը նա արել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ, որը նաև կարճ զրուցել է լրագրողների հետ։
Նշենք, որ Ուկրաինայի նախագահը Կանադա է այցելել ԱՄՆ մեկնելու ճանապարհին։
Այսօր երեկոյան Ֆլորիդայում նախատեսված են Զելենսկու բանակցությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
