Բաժիններ՝

Թաիլանդի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել մի շարք կարևոր շրջանների նկատմամբ

Թաիլանդի բանակը վերահսկողություն է հաստատել երկրի Սակեուի նահանգի կարևոր շրջանների նկատմամբ Կամբոջայի հետ սահմանային հակամարտության ընթացքում: Այդ մասին ասվում է Թաիլանդի Ցամաքային ուժերի Առաջին ռազմական շրջանի հայտարարության մեջ:

««Բուրաֆա» օպերատիվ խումբը վերահսկողություն է հաստատել Բան Քլոնգ Փենգի, Բան Նոնգ Յաա Կեուի և Բան Նոնգ Չանի նկատմամբ: Զինվորականները պատրաստվում են դիրքեր գրավել ռազմաճակատի երկայնքով և կրակով կպատասխանեն հարձակողական գործողություններին՝ այդ շրջանը վերահսկելու և իրենց դիրքերը պահպանելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ:

Թաիլանդի զինված ուժերը դեկտեմբերի 8-ին հայտարարել են «Բուրաֆա» խմբի գործողության մեկնարկի մասին՝ Կամբոջային սահմանակից Սակեուի նահանգում սուվերեն տարածքը վերադարձնելու համար: Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ կոչ էր արել Կամբոջային դադարեցնել այդ նահանգում բնակավայրերի ընդլայնումը՝ Թաիլանդի տարածքի գրավմամբ, և պահանջել էր այնտեղից դուրս բերել Կամբոջայի քաղաքացիներին:

Կամբոջայի և Թաիլանդի սահմանին բախումները վերսկսվել են դեկտեմբերի 7-ին։ Հոկտեմբերին Մալայզիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի խախտման համար կողմերը մեղադրել են մեկը մյուսին։

Թաիլանդի և Կամբոջայի միջև տարածքային վեճը շարունակվում է ավելի քան մեկ դար։ Հակամարտության հիմքում ընկած են տարաձայնությունները մի քանի դժվարամատչելի շրջանների շուրջ, որոնց սահմանները դեռ որոշված չեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031