Վահագն Խաչատուրյանը Ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզչին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանին և պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով՝ հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Հանրապետության նախագահը շնորհավորել է Ռուբեն Նազարեթյանին և մաղթել հետագա հաջողություններ:

Տեսանյութեր

Լրահոս