Հետաքրքիր է, ի՞նչ գործ ունի մշակութային հաստատության ղեկավարը Մայր Աթոռի մուտքի խոյակի վրա՝ գրոհելու ցուցում տալիս. Գառնիկ Դանիելյան

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Դեկտեմբերի 18-ին խուլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը ոչ ավել, ոչ պակաս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենն է:

Վերջինիս հանդարտեցնելու փորձ անելու ժամանակ է սրտի կաթված ստացել Տեր Վրթանես Բաղալյանը:

Նկատելով սույն անձի պահվածքը՝ տեղում հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ոստիկանապետ Ղազարյանին (երևում է կից տեսանյութում):

Հետաքրքիր է, ի՞նչ գործ ունի մշակութային հաստատության ղեկավարը Մայր Աթոռի մուտքի խոյակի վրա՝ գրոհելու ցուցում տալիս:

Այսպե՞ս է վարձահատույց լինում վարչակարգի պարագլխին՝ օպերային թատրոնում իր պաշտոնում մնալու, կամայական պահվածքի վրա աչք փակելու դիմաց: Նշեմ, որ մամուլում շրջանառվում են տեղեկություններ վերջինիս անպարկեշտ պահվածքի մասին:

Առանձին կանդրադառնամ նաև այն համայնքապետերին, որոնք մասնակիցն էին դարձել այս խուլիգանությանն ու աչքի ընկան սեփական հայրենակիցներին հայհոյելով, լկտի արտահայտություններ անելով:

Բոլոր մասնակիցները բացահայտվելու և վաղ թե ուշ պատասխանատվության են ենթարկվելու: Վախեցե՛ք Աստծո դատաստանից:

Չի՛ ներվելու մեր Սուրբ եկեղեցին անարգելու և պղծելու փորձ անող որևէ մեկը. լինի իշխանության ներկայացուցիչ, տիրադավ եպիսկոպոս, թե հանուն պաշտոնի ամեն սրբություն ուրացող որևէ անձնավորություն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031