«ՄԻ ԿԻՆ ՄՈՏԵՑԱՎ, ԳՐԿԵՑ, ԱՍԱՑ` ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ՌԱԲԻՍ ՄԻ՛ ԵՐԳԻՐ, ԱՍԱՑԻ՝ ՊԻՏԻ ԸՆՏԱՆԻՔ ՊԱՀԵՄ»

168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է երգիչ Հարություն Մկրտչյանը։

Երգիչը, անդրադառնալով ստեղծագործական ու անձնական կյանքի բարդ փուլերին, պատմում է այն պահերի մասին, որոնք երկար ժամանակ չեն ջնջվում հիշողությունից։ Նրա խոսքերով՝ անգամ ամենապարզ հանդիպումները երբեմն կարող են շրջադարձային լինել։

Հիշում է մի դեպք, երբ համերգից հետո մի կին մոտեցել, գրկել է իրեն ու շնորհակալություն հայտնել գեղեցիկ կատարումների համար, սակայն խնդրել՝ ռաբիս երգ չերգել։

«Ասաց՝ շատ լավ ես երգում, բայց խնդրում եմ, ռաբիս մի երգիր։ Ասացի՝ ախր ես պիտի ընտանիք պահեմ…»,- պատմում է նա՝ հավելելով, որ նման պահերը երբեմն մարդու ներսը փոխում են։

Հարությունը խոստովանում է, որ տարիների ընթացքում զգացմունքային պահերի նկատմամբ ավելի զգայուն է դարձել։

«Չեմ կարողանում տենց գոռամ, բղավեմ… «Շանթ» հեռուստաընկերությունում հաղթանակի ժամանակ իմ պոռթկումը եղավ իմ արցունքների հետ»,- ասում է նա՝ նշելով, որ բեմի մարդկային կողմը երբեմն շատերի աչքից հեռու է մնում։

Ողբերգական իրադարձություններից ամենածանրը եղել է 2023 թվականի նոյեմբերի 11-ը։ Երգիչը վերադառնում էր Մոլդովայի մրցույթից, ուր գրանցել էր բարձր արդյունքներ, սակայն լուսադեմին տեղեկացել է մորաքրոջ անսպասելի մահվան մասին։

«Շատ եմ կարոտելու… ինքը իմ համար երկրորդ մայր էր։ Մարդու ամենացավոտ տեղը հիշողությունն է»,- ասում է նա՝ ընդգծելով, որ այդ կորուստը երկար ժամանակ չի կարողանում հաղթահարել։

Անդրադառնալով ինքնավերլուծությանն ու անձնական աճին՝ երգիչը նշում է.

«Իմ մեջ կփոխեի միանգամից մարդուն նվիրվելը, հավատալը։ Հավատում եմ, շուտ եմ հավատում»։

Նրա խոսքերով՝ այս հատկությունը թե՛ օգնել է, թե՛ ցավեցրել, սակայն այսօր արդեն փորձում է հավասարակշռություն գտնել։

Հարություն Մկրտչյանի կարիերայի կարևոր ելակետներից մեկը Մոսկվայում ճանաչված արվեստագետ Պետրոս Կիրկորովի հետ ծանոթությունն է։

«Լսեց, երգեցի, ու այդպես սկսվեց շփումը։ Իր 90-ամյակին հենց ինքը ինձ հրավիրեց՝ անձամբ զանգահարելով։ Հոբելյանական երեկոն Կրեմլյովսկի դվարեցում էր»,- պատմում է երգիչը։

Նա ասում է, որ մեծ պատասխանատվությամբ և սիրով է մասնակցել միջոցառմանը, որտեղ հայկական արվեստ ներկայացնելով՝ բարձր է պահել հայի անունը։

«Վերջում ամբողջ դահլիճը ոտքի կանգնած ծափահարում էր։ Տարբեր ազգերի մարդիկ կային, և դա ինձ համար շատ ոգևորիչ էր»,- պատմում է Հարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս