Կոնգրեսական Թոմաս Մեսին օրինագիծ է ներկայացրել ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թոմաս Մեսին (հանրապետական Կենտուկի նահանգից) ներկայացրել է օրինագիծ, որի համաձայն Միացյալ Նահանգները պետք է դուրս գա Հյուսիսատլանտյան դաշինքից։
Կոնգրեսականն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ հայտարարելով, որ ՆԱՏՕ-ն սառը պատերազմի մնացուկ է։
«ԱՄՆ-ն պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից և այդ գումարն օգտագործի ինքն իրեն, այլ ոչ թե սոցիալիստական պետություններին պաշտպանելու համար», – նշել է օրենսդիրը՝ նկատի ունենալով դաշինքին ԱՄՆ-ի մասնակցության հետ կապված ծախսերը։
Նա հավելել է, որ ներկայացրել է օրինագիծ, որով առաջարկում դադարեցնել ԱՄՆ-ի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
Փաստաթղթում ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնող եվրոպական երկրներն ունեն բավարար տնտեսական և ռազմական ներուժ իրենց սեփական պաշտպանությունն ինքնուրույն ապահովելու համար։
Օրինագծի տեքստի համաձայն՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի համապատասխանում ԱՄՆ-ի շահերին։
Դեռևս որոշված չէ, թե փաստաթուղթը երբ կարող
