Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին
Ազատությունից զրկված անձանց հարցը շատ զգայուն հարց է, և մեր դիրքորոշումը հետևյալն է: Այս խնդիրը կհասցեագրվի ավելի հեշտորեն համագործակցության և խաղաղության մթնոլորտում, քան հակամարտության մթնոլորտում: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Բաքվում պահվող գերիների մասին:
«Հակամարտության մթնոլորտում տարբերակ չկա հասցեագրելու ասյ խնդիրը: Սակայն քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը»,- ասել է նա:
Փաշինյանն ավելացրել է, որ խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այլ խնդիրները նույնպես:
