Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսն առաջարկել է ռեկորդային 901 միլիարդ դոլար հատկացնել ռազմական ծախսերի համար

ԱՄՆ Կոնգրեսը ներկայացրել է 2026 ֆինանսական տարվա համար ռեկորդային 901 միլիարդ դոլարի ռազմական բյուջեի նախագիծ։ 

Օրենսդիրների կողմից առաջարկվող ռազմական բյուջեն 8 միլիարդ դոլարով գերազանցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  առաջարկին, որը Կոնգրեսին խնդրել է ռազմական կարիքների համար տրամադրել 892,6 միլիարդ դոլար։ Այդ գումարը ներառում է ինչպես Պենտագոնի, այնպես էլ մյուս գործակալությունների ու ծրագրերի ֆինանսավորումը, որոնք կապված են պաշտպանության և անվտանգության ոլորտների հետ։    

Ինչպես հետևում է փաստաթղթերից, սկզբնապես Ներկայացուցիչների պալատն առաջարկել է գումար, որը համարժեք էր վարչակազմի պահանջին, մինչդեռ Սենատը հանդես է եկել ռազմական բյուջեն  ավելացնելու առաջարկությամբ ՝ մինչև 925 միլիարդ դոլար։ Վերջին հաշվով օրենսդիրները հանգել են փոխզիջումային տարբերակի։

2025 թվականի ֆինանսական տարվա համար, որն ավարտին է մոտեցել սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ ռազմական բյուջեն կազմել է 884 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս