Ամոյանն ընդգրկվել է 2025թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում
Ըմբշամարտի Միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունն ընտրում է տարվա լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշին։ Հավակնորդների ցանկում է ներառվել նաև Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի քառակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը։
2025 թվականին Ամոյանը դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև ոսկե մեդալ նվաճել Լեհաստանում կայացած միջազգային մրցաշարում։
Բացի Ամոյանից, տարվա լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի կոչմանն են հավակնում Մոհամադհադի Սարավին, Սայեդ Էսմայիլին, Ղոլամռեզա Ֆարոխին (երեքն էլ՝ Իրան) և Այտժան Խալմախանովը (Ուզբեկստան)։
