Բաժիններ՝

ՀԱՄԱՍ շարժումը հաստատում է զինաթափման շուրջ բանակցություններին մասնակցելու իր պատրաստակամությունը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է քննարկել իր տրամադրության տակ եղած զենքի սառեցման կամ պահեստավորման հարցը: Այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։

«Մենք բաց ենք համապարփակ մոտեցման համար՝ հետագա էսկալացումից կամ ցանկացած հետագա բախումներից խուսափելու համար։ Մենք կարող ենք զինանոցի սառեցման կամ պահեստավորման մասին խոսել այն պայմանով, որ պաղեստինցիները երաշխավորեն, որ այն ընդհանրապես չեն օգտագործի հրադադարի կամ զինադադարի այս ժամանակաշրջանում»,-հայտարարել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Քասեմ Նայիմը։

Նայիմը պարզաբանել է, որ թեև շարժումը պահպանում է «դիմադրության իրավունքը», բայց այն պատրաստ է վայր դնել զենքը այն գործընթացի շրջանակներում, որն ուղղված է Պաղեստին պետության ստեղծմանը։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտարարել էին զենքը Պաղեստինի ազգային վարչակազմի վերահսկողությանը փոխանցելու պատրաստակամության մասին։

ԱՄՆ-ի կողմից մշակված խաղաղության պլանը նախատեսում է ՀԱՄԱՍ-ի զինաթափում։

Դեկտեմբերի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ Գազայի հատվածի շուրջ համաձայնագրի իրագործման գործընթացը շարժվում է ճիշտ ուղղությամբ, և դրա երկրորդ փուլը կիրականացվի բավականին շուտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս