Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 950-ի
Առնվազն 950 մարդ է զոհվել Ինդոնեզիայի Սումատրա կղզում տեղի ունեցած սաստիկ հեղեղումների և սողանքների հետևանքով, ևս 274-ը մինչ օրս համարվում է անհետ կորած:
Այդ մասին հաղորդել է Ինդոնեզիայի Տարերային աղետների կառավարման ազգային գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ աղետի հետևանքով վիրավորվել է մոտ 5 հազար մարդ:
Ինդոնեզիայի Ազգային որոնողական և փրկարարական գործակալությունը հաղորդել է, որ տարերային աղետն առաջացել է տեղատարափ անձրևների հետևանքով, որոնք տարածաշրջանում շարունակվում են նոյեմբերի վերջից:
Սելավահոսքերը վնասել են բնակելի շենքեր, ճանապարհներ և ենթակառուցվածքներ՝ դժվարացնելով փրկարարների մուտքն առավել տուժած շրջաններ:
