Բաժիններ՝

Մրցաշրջանի առաջին հատվածն ավարտում ենք առաջին տեղում. Էդուարդ Սպերցյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանն ամփոփել է ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի առաջին հատվածը:

«Մրցաշրջանի առաջին հատվածն ավարտում ենք առաջին տեղում: Հիմա հանգիստը կրկնակի անգամ ավելի հաճելի կլինի: Անչափ շնորհակալ եմ թիմակիցներիս և, իհարկե, մեր երկրպագուներին»,-սոցցանցերի իր էջերում գրել է Սպերցյանը:

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության առաջին 18 տուրերից հետո «Կրասնոդար»-ը 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

39 միավորով երկրորդ տեղում Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ն է: Ռուսական Պրեմիեր լիգայի երկրորդ հատվածը կվերսկսվի 2026 թվականի փետրվարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս