Իրանի արտաքին գործերի նախարարը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին դեկտեմբերի 8-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։Իրանական և ադրբեջանական պատվիրակությունների միջև խորհրդակցությունների մանրամասները դեռևս չեն հրապարակվել։
Իրանի արտաքին գործերի նախարարն առանձին հանդիպում է ունենալու ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո մասնակցելու է համատեղ մամուլի ասուլիսի։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը նպատակ ունի նման դիվանագիտական միջամտությունների միջոցով ընդլայնել երկկողմ հարաբերությունները և նպաստել Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչը շարունակում է մնալ Թեհրանի համար առաջնահերթություն։
Արաղչին Ադրբեջան է ժամանել դեկտեմբերի 7-ի երեկոյան։
Դիվանագիտական օրակարգի շրջանակներում Արաղչին կմեկնի նաև Ռուսաստան և Բելառուս՝ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։
