Պետք է ճշտումներ արվեն․ ՀՀ ՄԻՊ-ը՝ Միքայել սրբազանի առողջականի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պետք է ճշտումներ անի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առողջականի վերաբերյալ։ Այս մասին ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Մենք մեր հաստատության տեսանկյունից մի քանի ճշտում կանենք, ինչպես նաև գործիքակազմ կկիրառենք։ Դրանից հետո միայն հնարավորություն կունենանք ԶԼՄ-ների հետ հաղորդակցություն վարել»,- ասաց Մանասյանը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն է բարձրաձայնել Միքայել սրբազանի խնդրի մասին՝ ՄԻՊ-ը նշեց, որ անձամբ իր հետ այդ հարցով չեն խոսել։

Ինչ վերաբերում է ՔԿՀ-ում ազատազրկված սրբազաններին այցելություններին՝ ՄԻՊ-ը շեշտեց՝ և՛ ինքն է անձամբ այցելել, և՛ իր աշխատակազմից։

Միքայել սրբազան Աջապահյանն անհապաղ վիրահատության կարիք ունի։ Այդ մասին
Հիշեցնենք՝ այսօր ԱԺ–ում ՝ ՔԿՀ–ներում մահվան և ինքնավնասման դեպքերին վերաբերող փակ քննարկումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայատարարել էր, որ Միքայել սրբազան Աջապահյանն անհապաղ վիրահատության կարիք ունի։

Հավելենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար (պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մասին է)։

Տեսանյութեր

Լրահոս