Բռնցքամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 8 ներկայացուցիչ
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, աշխարհի առաջնության 5-րդ մրցումային օրը Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Ժամը 17։00-ին սկսվող առաջին մրցահերթում ռինգ դուրս կգան 67 կգ քաշայիններ Հովհաննես Բաչկովն ու Արմեն Մաշակարյանը, 80 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։
Ժամը 21։00-ին սկվող 2-րդ մրցահերթում էլ կմենամարտեն 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 60 կգ քաշային Արթուր Բազեյանը և 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը։
