Բաժիններ՝

Ռուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար

Եվրոպան բազմաթիվ պատճառներ ունի Ռուսաստանին չվստահելու։ Նմանապես, Ռուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի ոչ մեկին չվստահելու: Այս մասին ելույթ ունենալով Դոհայի 23-րդ ֆորումում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«ԱՄՆ-ի բացակայության պայմաններում Եվրոպան, կարծես, ավելի ստեղծագործ, կայուն և երկարաժամկետ լուծումների կարիք ունի։ Իմ կարծիքով, այս պատերազմն ավարտելու միակ իրատեսական ճանապարհը կողմերին համոզիչ կերպով խաղաղության բանակցությունների բերելն է, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ուժով», -նշել է նա։

Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի՝ համապատասխան բանակցություններն արդեն ընթացքի մեջ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031