Բաժիններ՝

«Ինտերը» հաղթել է «Կոմոյին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Կոմոյի» դարպասը (4-0)։

«Ներաձուրիի» կազմում գոլերով աչքի ընկան Լաուտարո Մարտինեսը, Մարկուս Թյուրամը, Հաքան Չալհանօղլուն և Կառլոս Ավգուստոն՝ համապատասխանաբար 11-րդ, 59-րդ, 81-րդ և 86-րդ րոպեներին։

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 71-րդ րոպեին՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։

Այս հաղթանակից հետո միլանյան գրանդը վաստակած միավորների քանակը հասցրեց 40-ի՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Կոմոն» 24 միավորով 6-րդն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031