Բաժիններ՝

ՆԱՏՕ-ում չեն հավատում, որ Ուկրաինայի հակամարտությունն արագ կավարտվի

Բունդեսվերի գեներալ-մայոր, Ուկրաինային անվտանգության աջակցության և մարզման ՆԱՏՕ-ի առաքելության (NSATU) հրամանատարի տեղակալ Մայք Քելլերը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության արագ ավարտ առայժմ չի կանխատեսվում։ Նման տեսակետ է նա հայտնել Die Welt թերթին տված հարցազրույցում։

«Պատերազմի ավարտը ներկայումս չի կանխատեսվում», – հայտարարել է Քելլերը։ Այս կապակցությամբ, ինչպես նա պնդել է, Արևմուտքի խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ ապահովվի «զենքի և գումարի մշտական հոսքը» դեպի Ուկրաինա։

Վաշինգտոնն ավելի վաղ առաջարկել էր Ուկրաինայի կարգավորման 28 կետից բաղկացած ծրագիր։ Փաստաթուղթը դժգոհություն էր առաջացրել Կիևի և նրա եվրոպացի գործընկերների շրջանում, ովքեր փորձել էին այն ճշգրտել։ Նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ը և Ուկրաինան Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել։ Ավելի ուշ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խաղաղ կարգավորման վերաբերյալ ամերիկյան սկզբնական ծրագիրը վերամշակվել է՝ հաշվի առնելով Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները, մնացել են ընդամենը մի քանի վիճելի հարցեր։ Նա նաև նշել է, որ կետերի թիվը կրճատվել է մինչև 22։

Նոյեմբերի 30-ին Ֆլորիդայում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են հակամարտության դադարեցման ուղիները, տնտեսության և անվտանգության ոլորտների խնդիրների երկարաժամկետ լուծումները, Ուկրաինայում ընտրությունների անցկացման հեռանկարները և տարածքային հարցը։ Հանդիպման արդյունքներով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ բանակցությունները եղել են կառուցողական, սակայն դեռ շատ աշխատանք կա անելու։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը լավատեսորեն է տրամադրված խաղաղ կարգավորման հարցում, սակայն ընդհանուր առմամբ պահպանում է իրատեսական դիրքորոշում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս