Թուրքիայի ափերի մոտ հարձակման է ենթարկվել ռուսական լցանավ. կիրառվել է ԱԹՍ
Ռուսական MIDVOLGA-2 լցանավը անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, սակայն միայն աննշան վնասվածքներ է ստացել և շարունակում է իր ընթացքը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են «Ռոսմորեչֆլոտից»։
Գերատեսչության տվյալներով՝ դեպքի մասին ահազանգը ստացվել է դեկտեմբերի 2-ին, ժամը 08:00-ին: Վնասվել է նավի վերնակառույցը, ջրթողություն չկա։ Անձնակազմի և նավատիրոջ հետ կապը հաստատված է, տուժածներ չկան: Լցանավը շարժվում է դեպի թուրքական Սինոպ նավահանգիստը։
Ավելի վաղ Թուրքիայի ծովագնացության վարչությունը հայտնել էր, որ բուսայուղ տեղափոխող նավը հարձակման է ենթարկվել Սև ծովի ջրատարածքում, սակայն անձնակազմն օգնություն չի խնդրել: Հարձակման բնույթը թուրքական կողմը չի հստակեցրել։

