Ադրբեջանի համար սա եղել է ամենակարևոր պահանջը և Մինսկի խմբի լուծարումը իրենց համար կարևորագույն հաղթանակ է. Արման Աբովյան

Արման Աբովյանը գրում է. «Արցախի ինստիտուցիոնալ հարցերով զբաղվող միակ միջազգային կառույցը` ԵԱՀԿ Մինսկի խումբը այսօրվանից պաշտոնապես դադարեցրեց իր գոյությունը։

Ադրբեջանի համար սա եղել է ամենակարևոր պահանջը և Մինսկի խմբի լուծարումը իրենց համար կարևորագույն հաղթանակ է։

Արցախի հայաթափումից հետո ադրբեջանին չափազանց կարևոր էր փլուզել Մինսկի խմբի գործնեությունը, քանզի ադրբեջանցիները ունեն խնդիր` բոլոր միջոցներով լեգիտիմացնել հայերի հանդեպ իրականացված ցեղասպանական քայլերը, քանզի դա բացում է »արևմտյան ադրբեջա» նախագծի իրականացման համար նոր հնարավորություններ։

ԵՒ այս կոնտեքստում պետք է ֆիքսել , որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը հերթական անգամ հլու հնազանդ համաձայնվել է ադրբեջանցի հայասպանների պահանջին ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասով։

Ես ուղղակի չեմ հասկանում , որքան էլ այս իշխանությունը լինի թրքամետ կամ ամբարտավան, մի թե սրանք չեն հասկանում, որ ադրբեջանի պահանջը Մինսկի խմբի լուծարման մասով ուղղակի հակասում է նույն այս իշխանության կողմից հռչակված «խաղաղության» կոնցեպտին և ի վերջո ապացուցում է , որ ադրբեջանը խորապես թքած ունի “խաղաղության” վրա և պարզապես նախապատրաստվում է լայնածավալ ճնշումների նոր փուլի Հայաստանի հանդեպ»։

Տեսանյութեր

Լրահոս