42-ամյա տղամարդը կալանավորվել է
Նոյեմբերի 28-ին` ժամը 4.05-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողներն ինքնաթիռի ժամանումից հետո բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդու:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից նա հետախուզվում էր հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի ապօրինի շրջանառության և խոշոր չափերով ավազակության մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։

