Բաժիններ՝

Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Դիլիջան քաղաքի բնակիչ 30-ամյա երիտասարդը Երևանում և Տավուշի մարզի տարբեր բնակավայրերում տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութ:

Դիլիջանի Շահումյան փողոցում երիտասարդը ձերբակալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով և թղթե մեկական փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածներով: Երիտասարդը հայտնեց, որ դրանք ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով, և մարիխուանայով 80 փաթեթ արդեն իսկ տեղադրել է Երևանում։ Նա հավելեց, որ «Նիսան» ավտոմեքենայում կա մեկնարկային ատրճանակ։

Ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Դիլիջանի քննչական բաժին։

Քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 15-ին կատարված խուզարկությամբ երիտասարդի բնակարանում հայտնաբերվեց թղթե փաթեթներով ընդհանուր՝ ավելի քան 90 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, մոխրացած հետքերով 2 կաթուցիչ և կանեփի սերմեր։

«Նիսանի» խուզարկությամբ հայտնաբերվեց ատրճանակը` 10 փամփուշտով։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս