Բաժիններ՝

ԵՄ-ն կարող է ընդլայնել Frontex-ի գործառույթները

Եվրամիությունը քննարկում է Եվրոպայի սահմանային և ափամերձ պահպանության գործակալության (Frontex) գործառույթների փոփոխության հնարավորությունը, ներառյալ դրա լիազորությունների ընդլայնման հարցը:

Այս մասին հաղորդել է Euractiv լրատվական հարթակը՝ վկայակոչելով ներքին փաստաթղթերը:

Հարթակի տվյալներով՝ ԵՄ երկրներն ուսումնասիրում են Frontex-ի հաստիքներում անօդաչու թռչող սարքերի օպերատորներ, կիբերհսկողության ստորաբաժանումներ, ինչպես նաև իրադրության հսկողության համար արհեստական ​​բանականության համակարգերի օգտագործման խմբեր ներառելու հարցը:

2026 թվականին Frontex-ի մանդատի վերանայման մասին ավելի վաղ հայտարարել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը. հարցը ներառված է Եվրամիության 2026 թվականի աշխատանքային ծրագրում: 

Frontex-ն այժմ Եվրամիության երկրներին օգնում է ԵՄ արտաքին սահմանների պահպանության գործում՝ օպերատիվ աջակցություն ցուցաբերելով տեղում, հակազդելով անդրահմանային հանցավորությանը, հավաքելով տեղեկատվություն և աջակցելով արտաքսման ընթացակարգերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031