Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցությունները չեն կարող տեղի ունենալ առանց եվրոպացիների մասնակցության․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցությունները չեն կարող տեղի ունենալ առանց եվրոպացիների մասնակցության, և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այսօրվա այցը Փարիզ պատահական չէ։
Այս մասին հաղորդում է Le Figaro-ն՝ հղում անելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հայտարարությանը։
«Մենք ջանք չենք խնայել, որպեսզի ամեն ինչ արվի՝ Ուկրաինայի խաղաղության և Եվրոպայի անվտանգության շահերից ելնելով», – հայտարարել է Բարոն։
Նա նաև հավելել է, որ Միացյալ Նահանգների կողմից վերջերս ներկայացված 28-կետանոց ծրագիրը զգալիորեն փոփոխվել է։
«Մի կողմից, մենք ապահովել ենք եվրոպացիներին վերաբերող ամեն ինչի բացառումը, իսկ մյուս կողմից, առաջին անգամ մենք ստացել ենք Միացյալ Նահանգների կողմից հստակ հայտարարություն, որում արտահայտվում է մեզ հետ համագործակցելու մտադրությունն, այսպես կոչված, անվտանգության երաշխիքների, այսինքն՝ ռազմական տարրերի պատրաստման գործում», – ընդգծել է ֆրանսիացի նախարարը։
Նա նաև շեշտել է, որ մինչ Ռուսաստանը ձգտում է սահմանափակել ուկրաինական բանակի հնարավորությունները, եվրոպացիները մտադիր են աջակցել «խաղաղությունից հետո ուժեղ» ուկրաինական բանակին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Փարիզ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման։

