Պատգամավոր Արթուր Սարգսյանը շուտով տանը կլինի. Վերաքննիչը որոշեց
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սրբազան պայքարի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը շուտով քրեակատարողական հիմնարկից կուղևորվի տուն։
168.am-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բավարարեց նրա պաշտպանների բերած բողոքը։
Վերջինիս նկատմամբ ընտրվել է գրավ և տնային կալանք համակցված խափանման միջոցները:

