ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
Շախմատի միջազգային ֆեդերացիայի դեկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 գրոսմայստեր:
Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում Հայաստանից միայն մեկ գրոսմայստեր կա` Շանթ Սարգսյանը, որը 52-րդն է:
Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ` Էլինա Դանիելյանը (37-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (75-րդ տեղ) Մարիամ Մկրտչյանը (90-րդ տեղ):
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 20-րդն է:


