Բաժիններ՝

Շվեյցարիայում հանրաքվեով մերժվել է հարուստների ժառանգության հարկումը

Շվեյցարիայի ընտրողները հանրաքվեի արդյունքներով վճռականորեն մերժել են քվեարկության դրված երկու առաջարկները, որոնք վերաբերում էին հարուստների ժառանգության հարկի ներդրմանը և զորակոչային բանակիչ փոխարեն համընդհանուր քաղաքացիական ծառայության հաստատմանը։ Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, նոյեմբերի 30-ին կայցած հանրաքվեի ժամանակ քվեարկողների 84%-ը դեմ է արտահայտվել պարտադիր քաղաքացիական ծառայությանը: Մասնակիցների 79%-ը մերժել է հարուստների ժառանգության հարկ ներդնելու առաջարկը:

Շվեյցարիայում համընդհանուր քաղաքացիական ծառայության նախաձեռնությունը առաջարկում էր զինվորական ծառայությունը պարտադիր դարձնել բոլոր քաղաքացիների համար՝ բանակում, աղետներից պաշտպանության, առողջապահության կամ սոցիալական ծառայությունների ոլորտներում:

Ներկայում Շվեյցարիայում պարտադիր ծառայությունը վերաբերում է միայն տղամարդկանց համար, ընդ որում նրանք կարող են ընտրել զինվորական և այլընտրանքային քաղաքացիական ծառայության միջև:

Կանայք կարող են ծառայել բանակում իրենց ցանկությամբ։ Իսկ հարուստների համար ժառանգության հարկ մտցնելու նախաձեռնությունը ներկայացրել էր Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (Jungsozialisten) երիտասարդական կազմակերպությունը: Այն առաջարկում էր, որ 50 միլիոն ֆրանկի (մոտավորապես 54 միլիոն եվրո) կարողություն ժառանգածները ստիպված լինեն հրաժարվել այդ գումարի 50%-ից՝  ի օգուտ «կլիմայի ճգնաժամի դեմ սոցիալապես արդար պայքարի, ինչպես նաև տնտեսության մեջ այդ նպատակով անհրաժեշտ փոփոխությունների»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս