Չարբախում փլուզվել է նախկին Դաշնամուրի գործարանի շենքը
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում գտնվող նախկին դաշնամուրի գործարանի տարածքում գտնվող շինություններից մեկում փլուզում է տեղի ունեցել:
Ժամանել են Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Երևանի հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խմբերն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարներն էլ արդեն իրականացնում են աշխատանքներ՝ պարզելու համար արդյոք փլատակներում տուժած կամ տուժածներ կան, թե ոչ:
Թե ինչն է եղել փլուզման պատճառը, պարզվում է:
Սակայն տեղում արդեն ճշտվել է, որ փլուզումը գազի հետ կապ չունի, քանի որ տարածքում գազամատակարարում երկար ժամանակ չի իրականացվում:
Ըստ նախնական տվյալների մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը (տնտեսական ապրանքների և սննդի պահեստի հատվածը)․ կա տուժած, հաղորդում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

