
Պերուի Կոնգրեսի ղեկավարը ստանձել է երկրի նախագահի պաշտոնը՝ Բոլուարտեի իմփիչմենթից հետո

Պերուի Կոնգրեսի ղեկավարը ստանձել է երկրի նախագահի պաշտոնը՝ Բոլուարտեի իմփիչմենթից հետոՊերուի Կոնգրեսի նախագահ Խոսե Խերին երդում է տվել որպես հանրապետության նախագահ այն բանից հետո, երբ պատգամավորները քվեարկել են պետության ղեկավար Դինա Բոլուարտեին իմփիչմենթ հայտարարելու օգտին: Նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի YouTube ալիքով:
«Երդվում եմ ազնվորեն կատարել նախագահի պարտականությունները՝ Պերուի Սահմանադրությանը համապատասխան ՝ այս պահից մինչև 2026 թվականի հուլիսի 26-ը», – հայտարարել է Խերին:
Բոլուարտեին պաշտոնից հեռացնելու օգտին Կոնգրեսը քվեարկել էր միաձայն։