Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության շուրջ 10 հրթիռ է արձակել
Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության շուրջ տասը բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով: Այս մասին հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը:
Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեի տվյալներով՝ հրթիռները Փհենյանի Սունանի շրջանից Ճապոնական ծովի ուղղությամբ են արձակվել մայիսի 30-ի առավոտյան ժամը 06:14-ին:
«Մեր զինվորականներն ուժեղացրել են մոնիթորինգը և զգոնությունը լրացուցիչ արձակումների նկատմամբ՝ միաժամանակ հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների վերաբերյալ սերտորեն տեղեկատվություն փոխանակելով ԱՄՆ-ի և Ճապոնիայի իշխանությունների հետ, – հայտարարել է կոմիտեն:
Հրթիռների արձակումից առաջ՝ մայիսի 29-ին, Հյուսիսային Կորեան 250-ից ավելի աղբով բեռնված փուչիկներ էր ուղարկել Հարավային Կորեա՝ մինչ այդ նախազգուշացնելով, որ Հարավային Կորեայի ակտիվիստների կողմից թռուցիկների ուղարկմանը համարժեք պատասխան կտա։
Իսկ մայիսի 27-ին Հյուսիսային Կորեան ռազմական հետախուզական արբանյակ արձակելու անհաջող փորձ էր ձեռնարկել։