Բաժիններ՝

Շվեդիան 1,16 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Շվեդիան 1,16 մլրդ եվրոյի չափով ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային։

Նա նշել է, որ Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում Շվեդիան Ուկրաինային աջակցում է արդեն տասնվեցերորդ և ամենախոշոր օգնության փաթեթով:

Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի տվյալներով` Ստոկհոլմը Կիևին կփոխանցի ASC 890 հեռահար ռադիոտեղորոշիչ ինքնաթիռ՝ ուժեղացնելու հակաօդային պաշտպանությունը, միջին հեռահարության «օդ-օդ» տեսակի կառավարվող հրթիռներ, Pbv 302 զրահափոխադրիչներ, հրետանային զինամթերք։

Մայիսին ավելի վաղ Շվեդիայի կառավարությունը հաղորդել էր էներգամատակարարումն ապահովելու համար Ուկրաինային 56,5 միլիոն եվրո հատկացնելու, ինչպես նաև քաղաքացիական և ռազմական կարիքների համար 75 միլիարդ կրոնի չափով (6,5 միլիարդ եվրո) եռամյա օգնության շրջանակային փաթեթ տրամադրելու մասին։ Միջոցները հավասարաչափ կբաշխվեն գալիք երեք տարիների համար։ Կառավարության հաղորդագրության մեջ նշվել է, որ ռազմական աջակցությունը կարող է ներառել Ուկրաինային ռազմական տեխնիկայի անհատույց փոխանցում, դրամական միջոցների փոխանցում և ռազմական սարքավորումներ գնելու համար ֆինանսական աջակցության տրամադրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս