Բաժիններ՝

Բայդենի զանգից հետո Ծինփինը հրաժարվել է օգնել Կրեմլին. WP

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պատրաստ էր զենք մատակարարել Ռուսաստանին երկու տարի առաջ, սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազանգից հետո նա հրաժարվեց, գրում է The Washington Post-ի հոդվածագիրը։

Նրա խոսքով՝ Պեկինն, իբր, պատրաստ էր զենք մատակարարել Մոսկվային Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի սկսվելուց հետո, երբ 2022 թվականի մարտին Բայդենը զանգահարեց Սի Ծինփինին և զգուշացրեց, որ ԱՄՆ-ն պատասխան միջոցներ կձեռնարկի։ 

Ամերիկացի առաջնորդի այս խոսքերը առաջացրել են Չինաստանի նախագահի «զայրացած արձագանքը», ով հարցրել է, թե արդյո՞ք Բայդենը սպառնում է իրեն։

Հրատարակության տվյալներով՝ հենց այդ ժամանակ Սի Ծինփինը հրաժարվել է ուղղակիորեն զենք մատակարարել Ռուսաստանին։

Հոդվածում նշվում է, որ ՉԺՀ առաջնորդն այնուհետև հանձնարարել է երկրի պետխորհրդի նախկին փոխվարչապետ Լյու Հեին (2018-2023 թթ.) վերահսկել ռազմական գործողություններում Ռուսաստանին օգնության գաղտնի տրամադրումը։ Միաժամանակ Չինաստանը խաղաղ կարգավորման առաջարկներ է ուղարկել Ուկրաինային և նրա եվրոպացի աջակիցներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս