Բաժիններ՝

Շոլցն ու Մակրոնը Իսրայելին կոչ են արել դադարեցնել հարձակումը Ռաֆահում

Իրավիճակը Ռաֆահում սարսափեցնող է, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսում, գրում է Bild թերթը:

«Ռաֆահում իսրայելական գործողությունները պետք է դադարեցվեն»,- ընդգծել է նա։

Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան ի սկզբանե դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա և պաշտպանել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը:

«Սակայն, ինչպես ցանկացած ժողովրդավարություն, դա պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի համաձայն», – ասել է Ֆրանսիայի ղեկավարը:

Գերմանիայի կանցլերն իր հերթին ասել է.«Իսրայելը պետք է հարգի միջազգային իրավունքն իր գործողություններում»:

Նա Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում Իսրայելի կողմից փախստականների ճամբարի գնդակոծությունը, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, որակել է «ողբերգական միջադեպ»։

«Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչու Գերմանիան, ինչպես շատ այլ երկրներ, բազմիցս դեմ է արտահայտվել Ռաֆահում լայնածավալ ցամաքային հարձակմանը, քանի որ այնտեղ չի կարող լինել համապատասխան պաշտպանություն խաղաղ բնակիչների համար», – ասել է Շոլցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս