Ականատես եղանք Վեհափառ Հայրապետի նկատմամբ խուլիգանական պահվածքի` կազմակերպված ՀՀ օրինապահ մարմինների մակարդակով. Ուկրաինայի Հայոց թեմի հոգևոր դաս

Երեկ Սարդարապատի հուշահամալիր Վեհափառ Հայրապետի մուտքը ոստիկանության կողմից խոչընդոտելու ամոթալի դեպքի կապակցությամբ Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) աշխարհասփյուռ թեմերից դատապարտության խոսքեր են հնչում:

Ուկրաինայի Հայոց թեմի հոգևոր դասը նույնպես հայտարարություն է տարածել։

«Մայիսի 28-ին, երբ համայն հայությունը տոնախմբում է Հայաստանի Առաջին Հանրապետության 106-րդ տարեդարձը` կռված Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշ- Ապարանի հերոսամարտերում, ականատես եղանք Վեհափառ Հայրապետի նկատմամբ խուլիգանական պահվածքի` կազմակերպված ՀՀ օրինապահ մարմինների մակարդակով:

Հանուն Ուկրաինայի հայոց թեմի հոգևոր դասի` դատապարտում ենք ներկա իշխանությանց դրսևորած նմանօրինակ ամոթալի գործողությունները:

Հավատարմություն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Հայրապետական ազգընտիր գահակալին»։

Տեսանյութեր

Լրահոս