Բաժիններ՝

Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել «Ռոլան Գարոս»-ում

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել «Ռոլան Գարոս»-ում:

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի առաջին շրջան Ջոկովիչը մրցեց Ֆրանսիան ներկայացնող Պիեր-Յուգ Էևբերի հետ: 2,5 ժամ ձգված մրցախաղում սերբ թենիսիստն առավելության հասավ երեք սեթերում` 6:4, 7:6, 6:4 հաշվով: Հաջորդիվ Ջոկովիչի մրցակիցը Իսպանիայից աշխարհի 63-րդ ռակետ Ռոբերտո Կարբալեսն է:

Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի 4 հիմնական մրցաշարերից մեկը համարվող «Ռոլան Գարոս»-ը կեզրափակվի հունիսի 9-ին: Մրցաշարի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս