Բեկա Բ.-ն կալանավորվել է
![](https://168.am/wp-content/uploads/2018/08/kalanq.jpg)
Մայիսի 25-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 29-ամյա Բեկա Բ.-ն: Նա մայիսի 14-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
Խափանման միջոցը՝ կալանք: