Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին գրում է ՀՖՖ-ն:
Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝
Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»
Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Անդրանիկ Հակոբյան – «Վալենսիա Մ-19» (Իսպանիա)
Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»
Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Սոլոմոն Ուդո – «Փյունիկ»
Գևորգ Տարախչյան – «Ուրարտու»
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Արթուր Միրանյան – «Նոա»
Էդուարդ Սպերցյանը, Էդգար Սևիկյանը և Նաիր Թիկնիզյանը թիմին կմիանան մայիսի 27-ին` ավելի ուշ: Վարազդատ Հարոյանը հավաքականի ճամբար կժամանի վաղը՝ մայիսի 28-ին: Տիգրան Ավանեսյանը Երևան կժամանի հունիսի 3-ին, քանի որ հունիսի 2-ին կկայանա Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակիչ «Բալթիկա»-«Զենիթ» հանդիպումը:
Մայիսի 27-ի երեկոյան հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:
Հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը Լյուբլյանայում ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի ընտրանու hետ, իսկ հունիսի 7-ին Երևանում, կրկին ընկերական խաղի շրջանակում, ուժերը կչափի Ղազախստանի հավաքականի հետ: