Բաժիններ՝

ԱՄՆ-ի մի քանի նահանգներում մոլեգնած փոթորիկներն առնվազն 18 մարդու կյանք են խլել

ԱՄՆ-ի Տեխասի, Օկլահոմայի և Արկանզասի նահանգներում ուժգին փոթորիկների հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Ըստ Տեխասի նահանգապետի՝ բացի 7 զոհի պատճառ դառնալուց, փոթորկի հետևանքով նաև շուրջ 100 մարդ է վիրավորվել, ավերվել է ավելի քան 200 տուն և կառույց։

8 մարդ զոհվել է Արկանզասում, 2-ը՝ Օկլահոմայում, 1-ը՝ Կենտուկիում։

Փոթորիկները շրջել են մեքենաներ, պոկել շենքերի տանիքներ, կոտրել ապակիներ։

Տասնյակ հազարավոր մարդիկ և բիզնեսներ մնացել են առանց էլեկտրականության։

Ըստ մասնագետների՝ ամբողջ աշխարհում փոթորիկների ուժգնության ավելացմանը նպաստում է կլիմայի փոփոխությունը։ Վերջին երկու ամիսների ընթացքում ԱՄՆ-ում բազմաթիվ պտտահողմեր են տեղի ունեցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս