Երգիչ Արսեն Գրիգորյանը ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվեց «Էրեբունի» ԲԿ. Վահան Հովհաննիսյան

Վահան Հովհաննիսյանը գրում է.  «Էրեբունու ոստիկանության բաժին բերման էին ենթարկվել մոտ 30 անձինք, որոնք բոլորը հետզհետե ազատ են արձակվում։ Բերման ենթարկվածների մեջ էր զոհվածի ծնող  Զավեն Մկրտչյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը, անչափահաս տղաներ։

Արսեն Գրիգորյանը ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվեց  «Էրեբունի ԲԿ։

Ի՞նչն էր հիշարժան․ բերման ենթարկվածները ՀՀ բոլոր մարզերից ու գյուղերից էին՝ Չարենցավան Արմավիր, Իջևան։ Կային անգամ ՌԴ-ից ժամանածներ։

Ինչի՞ մասին է սա վկայում։ Շարժումն ընդգրկել է ողջ ՀՀ-ն, տարարծում գտել սփյուռքում և անկասելի դարձել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031