5 միլիոն դրամի պարգևավճար են բաժանել Միրզոյանի ղեկավարած կառույցում
Արարատ Միրզոյանի ղեկավարած Արտաքին գործերի նախարարությունում որոշել են պետական արարողակարգի ծառայության դերակատարությունը կարևորել. կարևորել այնքան, որ ծառայության աշխատակիցներին պարգևատրեն 5 միլիոն դրամի չափով։
Համապատասխան որոշումը գործադիրնընդունել է մայիսի 23-ի նիստում՝ չզեկուցվող նախագծով։
Ըստ Կառավարության որոշման, քանի որ օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության և միջոցառումներիիրականացման համար հատկացված միջոցներից՝ թափուր հաստիքների հաշվինտնտեսումներից, առաջացել են 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ, ուստի որոշվել է այդ գումարը ոչ թե վերադարձնել բյուջե, այլ բաժանել Արարատ Միրզոյանի ղեկավարած գերատեսչության արարողակարգի ծառայողներին՝ որպես պարգևավճար։