Բաժիններ՝

Հունգարիան արգելափակում է Ուկրաինային օգնության համար ՌԴ-ի ակտիվներն ուղարկելու ԵՄ-ի նախաձեռնությունը

Հունգարիան արգելափակում է ԵՄ-ի կողմից Ուկրաինային օգնության համար արգելափակված ռուսական ակտիվներից շահույթը հանելու հաստատման գործընթացը։ Այս մասն գրում է «Financial Times»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Եվրամիության երկրները մի քանի ամիս շարունակ քննարկել են մեխանիզմ, որը կօգնի Ուկրաինային զենք գնելու համար Euroclear-ում արգելափակված հաշիվներից մոտ 190 մլրդ եվրո ռուսական ակտիվներ գործի դնել: Մասնակից երկրները պայմանավորվել են դրանց համար տարեկան 2 մլրդ եվրո ուղարկել։

Պարբերականի տվյալներով ՝ նախաձեռնությունն արգելափակել է Հունգարիայի դեսպանը։

Պարբերականի զրուցակիցը կարծիք է հայտնել, որ Հունգարիան զիջումների չի գնա՝ մինչև Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք տեղի կունենան հունիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031