Բաժիններ՝

Պուտինը և Լուկաշենկոն Մինսկում բանակցություններ են վարում նեղ կազմով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ են վարում նեղ կազմով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։

Բանակցություններն անցկացվում են Մինսկի Անկախության պալատում։ Այնուհետև պետությունների ղեկավարները բանակցությունները կանցկացնեն ընդլայնված կազմով։

Պուտինը պաշտոնական այցով Բելառուս է ժամանել մայիսի 23-ի ուշ երեկոյան։ Ռուսաստանի Դաշնության նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում. Ռուսաստանի ղեկավարին դիմավորել է Լուկաշենկոն: Նրանք հանդիպում են անցկացրել օդանավակայանում, իսկ այնուհետև շփումը շարունակել ոչ պաշտոնական մթնոլորտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031