Դատարանի արգելքին հակառակ իրականացվում է շինարարություն. Օրրան կազմակերպություն

Ի հեճուկս առկա վարչական դատարանի որոշման ( ՎԴ/9949/05/23) որը պարտադրում է կառուցապատող Արգամ Հովհաննիսյանին կասեցնել շինարարությունը Օրրանի հարևանությամբ, Ա. Հովհաննիսյանը արհամարհելով դատական որոշումը, շարունակում է ապօրինի շինարարական աշխատանքները։

Հրավիրում ենք բոլոր պատկան մարմինների ուշադրությունը անմիջապես արձագանքելու այս անօրինական գործողությանը։

Ի հիշեցում

Օրրան բարեգործական կազմակերպությունը ահազանգում է իր հարևանությամբ կառուցվող ապօրինի շինարարության մասին, որը խախտելով օրենքով սահմանված թույլատրելի 6 մետր հեռավորությունը, կառուցվում է Օրրանից 1,6 մետր հեռավորության վրա՝ վտանգի տակ դնելով ամեն օր Օրրան հաճախող հարյուրավոր երեխաների, աշխատակիցների և հյուրերի կյանքը։

Օրրանը բարեգործական կազմակերպություն է, որը Երևանում և Վանաձորում արդեն 24 տարի է ամենօրյա օգնություն է ցուցաբերում կարիքավոր ընտանիքներին և երեխաներին։

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս