Բաժիններ՝

Բազկամարտիկ Ազատ Սրապյանը նվաճել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի կոչումը

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղում իր առաջին մարզական քայլերը կատարած բազկամարտիկ, բազկամարտի Հայաստանի հավաքականի անդամ Ազատ Սրապյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած բազկամարտի Եվրոպայի հերթական առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել։

Ինչպես տեղեկացանա Ազատ Սրապյանից, Բազկամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցել է ավելի քան 29 պետություն։

Աջ ձեռքով պայքարում Ազատ Սրապյանը հռչակվել է Եվրոպայի եռակի փոխչեմպիոն։ Աջ ձեռքով 1-ին և 2-րդ հորիզոնականը գրաված մարզիկները հնարավորություն են ստացել մասնակցելու հեղինակավոր մրցաշարի։

Բացի այդ նվաճումը, Բազկամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված մրցավարական դասընթացների արդյունքում Հայաստանը ներկայացնող Ազատ Սրապյանն արժանացել է միջազգային մրցավարի հավաստագրի։

Օգոստոս ամսին տեղի կունենա բազկամարտի աշխարհի առաջնությունը Մոլդովայում, որին կմասնակցի նաև Ազատ Սրապյանը։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս