Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/1137784.jpg)
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը մայիսի 23-ին պետական այցով ժամանել է Բաքու։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Այցի շրջանակներում երկու երկրների նախագահների դեմ առ դեմ բանակցություններից հետո Իլհամ Ալիևի և Էմոմալի Ռահմոնի գլխավորությամբ կայացել է երկկողմ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ տեղի է ունեցել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն։
Վերջում Իլհամ Ալիևը և Էմոմալի Ռահմոնը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։