Բաժիններ՝

Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմն առայժմ չի վերացրել Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար ամերիկյան զենքի օգտագործման սահմանափակումները, սակայն Կիևը պետք է ինքը որոշում կայացնի իր տրամադրության տակ եղած զենքերն օգտագործելու վերաբերյալ:

Այս մասին Բլինքենը հայտնել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։

«Ուկրաինան ինքը պետք է կայացնի որոշումը, և այդպես էլ կանի: Ես կարող եմ վստահեցնել, որ նա դրա համար ունի բոլոր անհրաժեշտ միջոցները», – ասել է Բլինքենը՝ հավելելով, որ Վաշինգտոնը չի փոխել ամերիկյան զենքի օգտագործման սահմանափակումների մասին իր որոշումը:

Մայիսի 22-ին POLITICO-ն հայտնել էր, որ մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ՝ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Մայք Թըրների գլխավորությամբ, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին ուղղված հավաքական նամակով պահանջել են, որ կառավարությունն Ուկրաինային թույլ տա օգտագործել ԱՄՆ-ի կողմից մատակարարված զենքերը Ռուսաստանի տարածքի օբյեկտներին հարվածներ հասցնելու համար։

«Կոնգրեսականներն ընդգծում են այն, որ Ռուսաստանից ավելի լավ պաշտպանվելու համար Ուկրաինային անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները նրան թույլատրի այնպիսի զենք օգտագործել, որն իր զինվորականներին թույլ կտար հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմավարական օբյեկտներին», – ասվել է նամակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031