Փաշինյանը ցանկություն է հայտնել, որ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կցանկանար, որպեսզի Հայաստանը 2024 թվականին անդամակցի Եվրամիությանը։
Փաշինյանն այդ մասին ասել է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում անցկացված «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում։
Քննարկման մոդերատորը վարչապետին հարցրել է, թե ո՞ր թվականին կցանկանար տեսնել Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը։
«Ո՞ր թվականին, ա′յս»,- ասել է վարչապետ Փաշինյանը։