Պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ կհեռացվեն աշխատանքից. Ռուբեն Մելիքյան

Իրավական աջակցություն կտրամադրենք խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տեղեկություններ ենք ստանում, որ պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում կհեռացվեն աշխատանքից։

«Այդ առթիվ՝

1) Հայտարարում ենք, որ պատրաստ ենք նշված քաղաքացիներին ևս տրամադրել անվճար իրավաբանական օգնություն։

2) Խորհուրդ ենք տալիս չընդունել սեփական ձեռքով աշխատանքից ազատվելու դիմում գրելու «հորդորները»։

3) Խորհուրդ ենք տալիս նման սպառնալիքները ձայնագրել։

Հիշեցնում ենք մեր շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարը՝ 095088787։

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն»։

Տեսանյութեր

Լրահոս